ԱՄՆ-ն ծովային հետևակի ջոկատ կուղարկի Բալթյան երկրներ՝ ՆԱՏՕ-ի առաքելությանն աջակցելու
ԱՄՆ-ն Բալթիկ ծովի տարածաշրջանում ծովային հետևակի մասնագիտացված ստորաբաժանում կտեղակայի՝ ՆԱՏՕ-ի «Բալթյան պահապան» (Baltic Sentry) առաքելությանն աջակցելու համար, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարությունում։