Ռուսաստանը գրեթե 20 միլիարդ ռուբլի կծախսի VPN-ների արգելափակման վրա
Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 19 միլիարդ 870 միլիոն ռուբլի հատկացնել համացանցում «անցանկալի» բովանդակությունն արգելափակելու և վիրտուալ մասնավոր ցանցերի՝ VPN-ների դեմ պայքարելու համար, որոնք Ռուսաստանում լայնորեն են կիրառվում գործող ինտերնետ սահմանափակումները շրջանցելու համար: